Ահաբեկչությանն աջակցելուց հրաժարվելը, սիրիացի շիաների իրավունքների հարգումը և Իսրայելից հեռու մնալը Սիրիայի նոր իշխանությունների հետ Իրանի համագործակցության հիմնական պայմաններն են։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մեր փոխգործակցությունը նրանց հետ, ովքեր կիշխեն Դամասկոսում, կախված է Իրանի Իսլամական Հանրապետության և Սիրիայի շիաների նկատմամբ նրանց վարքագծից և քաղաքականությունից, ինչպես նաև այն բանից, թե որքանով են նրանք հեռու լինելու Սիոնիստական ռեժիմից»,- ասել է դիվանագետը Իրանի պետական հեռուստատեսության և ռադիոյի եթերում:
«Հեշտ չէ տարբեր խմբավորումների և կլանների ստիպել համաձայնության գալ Սիրիայի ապագա կառավարության շուրջ, բայց մենք աջակցում ենք այս գործընթացին, քանի որ ցանկանում ենք, որ սիրիացի ժողովրդի կամքը հաղթի»,- ասել է նա։